23.11.2024
Խարդախություն, գողություն, թրաֆիքինգ. օպերատիվ իրավիճակը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Երեւանի «Շտապ օգնություն» ծառայության 12 բուժաշխատող վարակված է COVID-19-ով

Երեւանի «Շտապ օգնություն» ծառայության 12 բուժաշխատող վարակված է COVID-19-ով։ Այդ մասին այսօր հայտնել է Երեւանի «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ նշելով, որ նրանք ասիմպտոմ վարակվածներ են և այժմ մեկուսացված են համապատասխան բուժհաստատություններում։


Նրա խոսքով, այս օրերին ծառայությունը բախվել անվտանգության ապահովման խնդրին։ "Խոսքը դիմակների, խալաթների ձեռքբերման մասին է։ Հարցը բավականին արագ լուծվել է, ձեռք են բերվել համապատասխան պարագաներ։ Երեւանի շտապօգնության անունից կարող եմ ասել՝ այսօր համապատասխան պարագաների, համազգեստի խնդիր աշխատակիցները չունեն" , - ասաց նա։


Ի դեպ, այս օրերին առաջին գծում աշխատող բժիշկները ստացել են պարգեւավճարներ, ինչպես ծառայության տնօրենը հավաստիացրել էր ավելի վաղ՝ նախորդ ասուլիսի ժամանակ։ Անցյալ ամիս Երեւանի քաղաքապետը հատկացրել է գումար, որի արդյունքում պարգեւատրվել են բուն օջախում աշխատող բժիշկները, բուժքույրերը եւ վարորդները։ Բժիշկները պարգեւատրվել են 95․000 դրամի չափով, բուժքույրերն ու վարորդները՝ 70․000-ի։ Պարգեւատրվել են նաեւ բժիշկ-կարգավարները, 1-03 ծառայության զանգերը ստացող կենտրոնի ավագ բժիշկները, բժիշկներն ու բուժքույրերը։


Ծառայության տնօրենն իր խոսքում հավելեց․ կարծում է՝ պարգեւավճարների տրամադրումը շարունակական է լինելու։