9.06.2025
Ծեծ, հայհոյանքներ. Մարուքյանը և Միքայելյանը ԱԺ-ում հարցերը պարզում են բռունցքներով (VIDEO)
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում լարված մթնոլորտ է. Արարատ Միրզոյանի մոտ նիստ է ընթանում

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում այս պահին նիստ է ընթանում:


Ըստ նախնական տեղեկությունների՝ նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի ծեծկռտուքի ժամանակ գտնվում էր խորհրդարանում:


Էդմոն Մարուքյանը ևս մասնակցել է ԱԺ նախագահի աշխատասենյակում հրավիրված նիստին, որն արդեն լքել է և այս րոպեներին Լուսավոր Հայաստան խմբակցության նիստ է հրավիրել: Մարուքյանը լրագրողների որևէ հարցի չի պատասխանել:


Ինչպես հայտնում է VERELQ-ի թղթակիցը ԱԺ-ից, իրավիճակը բավականին լարված է:


Հիշեցնենք, այսօր առավոտյան ԱԺ նիստերի դահլիճում ծեծկռտուք է տեղի ունեցել Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև:


 


 


 


 

ՌԴ քաղաքացին Հայաստանի տարածքով փորձել է թմրամիջոց անցկացնել ԵԱՏՄ. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին