ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց է մոտեցել և փորձել բացատրել նրանց համահարթ հարկման տրամաբանությունը: VERELQ-ի թղթակիցը հայտնում է, որ մի քանի րոպե Նիկոլ Փաշինյանը զրուցել է ակտիվիստների հետ: Հիշեցնենք, «Ահազանգ» շարժումը երկրորդ օրն է նստացույց է անում ԱԺ շենքի դիմաց` կոչ անելով իշխանություններին հրաժարվել համահարթ հարկումից: