ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հոսպիտալացվել է: Խաչատրյանի փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ նրան տեղափոխել են «Ասղտիկ» ԲԿ, քանի որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել: Բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտություն։ «Այսօր առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է բժիշկների վերահսկողության տակ»։ Հիշեցնենք, Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է 2019 թվականի օգոստոսի 30–ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Պաշտպանական կողմն այս ընթացքում բազմիցս պնդել է, որ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: