1.05.2025
ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են հատուկ չվերթի մանրամասները
prev Նախորդ նորություն

ԶՈւ-երում կոռուպցիայի բացահայտում և ռիսկերի նվազեցում. ՌՈ-ն ամփոփել է աշխատանքները

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 4-ին անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2020թ. անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները: Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը:


Զեկույցներում և հաշվետվություններում առանձնացվել են կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման և ռիսկերի նվազեցման, քրեական ենթամշակույթի վերացման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները:


Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքների պատշաճ կազմակերպման, առկա խնդիրների լուծման և առաջիկա ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել. մամուլ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով