20.04.2025
ԶՈւ-երում կոռուպցիայի բացահայտում և ռիսկերի նվազեցում. ՌՈ-ն ամփոփել է աշխատանքները
prev Նախորդ նորություն

Էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել. մամուլ

Բանապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնում են հայաստանյան լրատվամիջոցները՝ հղում անելով իրեց աղբյուրներին:


Կառավարությունում VERELQ-ի աղբյուրները ևս հայտնում են Էրիկ Գրիգորյանի՝ նախարարի պաշտոնից ազատման դիմում գրելու մասին լուրը՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել՝ ստորագրել այն, թե ոչ: Հայտնի չեն նաև հրաժարականի հնարավոր պատճառները:


Պաշտոնապես Գրիգորյանի հրաժարականի մասին լուրը ոչ հաստատում, ոչ հերքում են: «Կճշտեմ ու ավելի ուշ կտեղեկացնեմ», - լրատվամիջոցներին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:


Հատկանշական է, որ Էրիկ Գրիգորյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր գրառում է արել․ «Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»,– գրել է նա:



 

Էրիկ Գրիգորյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից. պաշտոնական
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար