26.04.2024
ՊՎԾ-ից ԱԱԾ՝ ՔԿ-ում կանգառով. Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ պետի տեղակալ
prev Նախորդ նորություն

Վարչապետին զեկուցվել է առողջապահության ոլորտում կապիտալ ծախսային ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Առողջապահության 2020 թ. կապիտալ ծախսային ծրագրերը։


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցել է Մարտունու և Եղեգնաձորի բժշկական կենտրոնների կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են 5,1-ական մլրդ դրամ գնահատվող ծրագրերի մրցույթների կազմակերպման աշխատանքները, որոնց ավարտից հետո բուն շինարարությունը կմեկնարկի:


Բացի այդ, ևս 12 բժշկական կենտրոնների վերանորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրեր են իրականացվում հանրապետության տարբեր քաղաքներում և համայնքներում: Աշխատանքները գտնվում են տարբեր փուլերում: Այս օբյեկտների շինաշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է 18,5 մլրդ դրամ, ևս 3,8 մլրդ դրամ նախատեսվում է հատկացնել անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելու համար:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխատանքների որակյալ և սահմանված ժամկետներում իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կապիտալ ծախսային ծրագրերը պետք է ապահովեն կապիտալ արդյունք և ստեղծեն նոր աշխատատեղեր, հատկապես շինարարության ոլորտում:

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հաջորդ նորություն next