24.11.2024
Նոր նշանակում կադաստրի կոմիտեում
prev Նախորդ նորություն

Համայնքները մետաղական հանքարդյունահանողների հարկերից գումարներ կստանան. օրինագիծ

Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 5-ի նիստում, առաջին ընթերցմամբ քննարվում է Կառավարության ներկայացրած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին» օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով առարկում է մետաղական հանքարդյունահանող ընկերությունների բնապահպանական հարկերից ազդակիր համայնքների նպատակային ծրագրերի համար մասհանումներ իրականացնել:


«Օրինագծի նպատակը ընկերությունների կողմից կատարված բնապահպանական հարկերից համայնքներին նպատակային ծրագրերի համար մասհանումներ հատկացնելն է», - ԱԺ-ում օրենքի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը՝ նշելով, որ կառավարության համար անընդունելի են ներկայիս կարգավորումները, երբ օրենքի մակարդակով ֆիքսել են ընկերությունների անվանումներ, որոնք պետք է հատկացումներ անեն:


«Մեր առաջարկությամբ նախագծով փորձում ենք արդեն իսկ կարգավիճակ ֆիքսել։ Եթե կան մի քանի մետաղական հանքարդյունաբերական ընկերություններ, ապա այդ անվանումները հանում ենք օրենքի տեքստից և նրանց համար սահմանում ենք կարգավիճակ»,- ասաց Շուշանյանը։


Օրինագծով առաջարկվում է, որ Կառավարությունը սահմանի չափորոշիչներ, որով էլ լիազոր մարմինը կներկայացնի ընկերությունների ցանկը՝ օրենքով սահմանված կարգավիճակին համապատասխան։ Արդյունքում կլինեն ավելի ընդլայնված ընկերություններ ու շահառու կլինեն ավելի շատ ազդակիր համայնքներ։


Ըստ նրա` այդ պահումները կորոշվեն շրջակա միջավայրի ոլորտում լիազոր մարմինների կողմից: Դրանք կարտացոլվեն այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում այդ ընկերությունների գործունեությունը վնասակար ազդեցություն է ունենում: Միեւնույն ժամանակ, համապատասխան նորմերին եւ պահանջներին համապատասխանության արդյունքները յուրաքանչյուր տարի կհրապարակվեն համայնքների ղեկավարների կողմից իրենց պաշտոնական կայքերում, ինչպես նաեւ` համապատասխան մարզպետարանների կայքերում:


Համայնքների ղեկավարները, ըստ փոխնախարարի, նախապես պետք է համայնքային կայքերում ներկայացնեն իրենց ծրագրերը, հետագայում նաև՝ հաշվետվությունները։


«2018 թվականի Հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո պարզ դարձավ, որ տեխնիկապես հնարավոր չէ պրակտիկորեն մասհանումների հաշվարկը անել և փոխանցել։ Օրենքով սահմանված էր, որ մասհանումներ պետք է հատկացվեին փաստացի կատարված վճարումներից, որը հնարավոր չէր միասնական հաշվի դեպքում տարանջատել։ Առաջարկվում է, որ այդ հաշվարկները կատարվեն ոչ թե փաստացի վճարվածներից, այլ ընդհանուր հաշվարկված գումարների հանրագումարից»,-ներկայացրեց Շուշանյանը։


Փոխնախարարի խոսքով, կառավարությունը չի պատրաստվում սահմանափակվել միայն մետալուրգիական ընկերություններով եւ նախատեսում է ընդլայնել հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների ցուցակը: 


ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ արդյոք խոսքը լրացուցիչ հարկի մասին է, եթե այո, ապա պահումները պետք է ազդեն բոլորի վրա` առանց բացառության:


«Մենք ընդմանը ամրագրում ենք այդ ընկերությունների իրավաբանական կարգավիճակը, սակայն, բացի դրանցից, այլ ընկերություններ եւս կարող են համալրել այդ ցուցակը, քանի որ դրանք եւս բնապահպանական հարկ պետք է վճարեն, եւ համայնքները հնարավորություն եւ իրավունք կունենան ստանալու այդ միջոցները»,- պարզաբանեց փոխնախարարը: