Հայաստանում համացանցի տոտալ խափանումներ են: պատճառը, Վրաստանի տարածքով ՀՀ եկող կապուղին է: Այլ խոսքերով ասաց, վնասվել է Հայաստան մտնող մալուխը: Այս մասին տեղեկանում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Յուքոմ» ընկերությունների հայտարարություններից: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Վրաստանի Հանրապետության տարածքով անցնող կապուղին ժամանակավորապես չի գործում՝ միջազգային տարանցիկ մալուխի վնասման պատճառով: Դրա հետևանքով խնդիրներ են ստեղծվել տվյալների փոխանցման ծառայությունների կտրվածքով: Արագ արձագանքման թիմերն իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վնասվածքը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը», - ասված է հայտարարության մեջ: «Յուքոմ» ընկերությունը այսօր՝ փետրվարի 4-ի առավոտյան ժամը 10:00-ից խափանումներով է կարողացել ինտերնետ ապահովել: «Այս առնչությամբ «Յուքոմ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով. «Այս պահին խնդիր կա Ucom-ի միջազգային կապուղիների հետ։ Մասնավորապես՝ Վրաստանի սահմանից եկող մալուխն է կտրված։ Երկու երկրի պատասխանատու մասնագետները աշխատում են մալուխը վերականգնելու և ծառայությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։ Տվյալ պահին գործում են պահուստային մալուխները։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը»: Նշենք, որ կապն արդեն վերականգնվել է», - ասված է հայտարարության մեջ: