24.11.2024
Արամ Կարախանյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
prev Նախորդ նորություն

Արցախում մայիսի 9-ի տոնական միջոցառումները կչեղարկվեն

Արցախում տեղի չեն ունենա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզա-մշակությաին միջոցառումներ ու այլ տոնակատարություններ։ Այս մասին ասված է ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հայտարարության մեջ։


Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.


«Նոր կորոնավիրուսի համավարակը մեծ մարտահրավեր է առաջադրել պետություններին, եւ դրա հաղթահարումը, հանրային առողջության ապահովումն ու պարզապես մարդկային կյանքեր փրկելը դարձել է ամենօրյա պայքարի դրսեւորում:


Առջևում մայիսի 9-նն է՝ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի եռատոնը: Նոր կորոնավիրուսի համավարակի սպառնալիքի պայմաններում, սակայն, ստիպված ենք չեղարկել տոնական միջոցառումներն ու սահմանափակվել առավել զուսպ ու ոչ մարդաշատ արարողություններով:


Մասնավորապես, տեղի չեն ունենա ավանդական երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, մարզա-մշակությաին միջոցառումներ ու այլ տոնակատարություններ:


Այս օրերին, երբ կրկին վերարժեվորում ենք մեր հաղթանակներն ու հիշում հայրենիքի նվիրյալներին, անչափ կարեւոր է ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատավություն ու հիշատակի միջոցառումներին մասնակցել փոքր խմբերով՝ պահպանելով սոցիալական հեռավորությունն ու առողջապահության նախարարության այլ ցուցումները։


Զինվենք համբերությամբ եւ վստահությամբ. հաղթանակներ տոնելու բազմաթիվ առիթներ ունենալու ենք»։