20.04.2025
Հայաստանը կարող է հայտնվել սև ցուցակում. Ավինյանը՝ քաղավիացիայի ոլորտում խնդիրների մասին
prev Նախորդ նորություն

Դեկտեմբեր և հունվար ամիսների թեստերի պատասխանը բացասական է եղել. Թորոսյան

Վերջին օրերին շատ է խոսվում, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից: Այս մասին ֆեյսբուքյան կիր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Նախ ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից և առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին:


Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշները, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019թ դեկտեմբեր և 2020թ. հունվար ամիսներին:


Բոլոր 26 թեստի պատասխանները բացասական են: Հետևաբար մենք չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: Նման հիմքեր չկան նաև համաճարակաբանական առումով», - ասված է նրա գրառման մեջ:


Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ գործընթացը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար