24.11.2024
Աշխարհը համավարակից հետո․ տրանսֆորմացիայի սցենարներ. նախագահը մասնակցել է վեբինարի
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:


ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը ներկայացրեց ՀՀ Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերն ու միջոցառումներն՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանը:


Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Հայաստանի և Բելառուսի քաղաքացիների՝ Հայրենիք վերադարձի կազմակերպման և նրանց առջև ծառացած մարտահրավերների արդյունավետ հասցեագրման գործում երկու երկրների ԱԳՆ տարբեր օղակների միջև հաստատված սերտ համագործակցությունը:


Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգային հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով շարունակել կառուցողական երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:


Այդ համատեքստում կարևորվեց նաև միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործումը:


ԱԳ նախարարներն անդրադարձան նաև ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում իրականացվելիք միջոցառումների մի շարք օրակարգային հարցերի: