Դդմաշեն գյուղում կորոնավիրուսի բռնկման պատճառով սահմանվել է ելումուտի հատուկ ռեժիմ
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ։ Այս մասին գրառում է արել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետևանքով՝ այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում։
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մայիսի 6-ի որոշման համաձայն` Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսիի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչեւ 2020 թվականի մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։
"Այսօրվա դրությամբ մարզում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր ունենք հաստատված 149 դեպք, որից 39 դեպք Դդմաշեն համայնքում։ Հաստատված դեպքեր ունենք նաեւ մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք,
Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան եւ Գեղամավան համայնքներում։
Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետեւանքով, այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում։
Մեծամասամբ նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։
Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը` մեկուսացված։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ", - ասված է գրառման մեջ։