25.11.2024
Շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են. Տոնոյանը՝ դիվերսիոն փորձի մասին
prev Նախորդ նորություն

Թուրքիան միջամտեց պատրիարքարանի ընտրություններին. Կարո Փայլանի արձագանքը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկած Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագրին։ Ըստ այդմ՝ պատրիարքական թեկնածու կարող են դառնալ միայն այն սրբազանները, ովքեր ենթակա են Պոլսի աթոռին, գրում է ermenihaber.am-ը։


Հայ պատգամավորի գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ներքին գործերի նախարարությունը միջամտեց պատրիարքարանի ընտրություններին։ Թուրքիայի պատմության ընթացքում պատրիարքի ընտրություններին մասնակցել և նաև ընտրվել են դրսում ապրող թեկնածուներ, որոնք ծնունդով Թուրքիայից են եղել։ Այժմ պահանջում են, որ ընտրություն կատարենք 2 թեկնածուի միջև։ Եկեք մեր բողոքը հայտնենք, որպեսզի պատրիարքի իրական թեկնածուների ընտրական իրավունքները չոտնահարվեն»։