Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ:
Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել Ազգային ժողովի պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին:
ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին առաջարկել է քննարկել Հայաստանում ԵԱՀԿ ԽՎ տարաբնույթ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը, որոնք ուղղված կլինեն խորհրդարանի կարողությունների եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրինաստեղծ գործունեությանը, քաղաքացիական հասարակության մասնակցայնության ապահովման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:
Վերահաստատելով Գեորգի Ծերեթելիի՝ Երեւան այցելելու իր հրավերը` Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ այն հիանալի առիթ կծառայի քննարկելու ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային կարեւորության հարցեր: