19.04.2025
WCIT-ի բացման համերգը կանցկացվի Հանրապետության հրապարակում
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը Հայաստանին անհատույց $20 մլն կհատկացնի՝ մարդասիրական ծրագրերի համար

Ռուսաստանի կառավարության կողմից առաջիկայում մարդասիրական ծրագրերի իրագործման համար Հայաստանին մոտ 20 միլիոն դոլար անհատույց հատկացնելու մասին որոշում կընդունվի։


Ինչպես հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից, ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչև 18 մլն դոլար կհատկացվի։ Այս նախաձեռնության շրջանակում 2016-2019թթ. ընթացքում հատկացվել է ավելի քան 20 մլն դոլար։


Եվս մոտ 2,8 միլիոն դոլար կտրամադրվի ՄԱԿ Զարգացման ծրագրին` ուղղված Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանամերձ մարզերում ներառական տնտեսական զարգացման աջակցությանը։


Նշենք, որ Ռուսաստանը ֆինանսավորում է նաև ՄԱԿ մի շարք այլ ծրագրեր ևս:

Մամուլ. Քրեական գործերի տեղատարափ է սպասվում. ովքե՞ր են Փաշինյանի թրի թիրախում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար