31.03.2025
Հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա. Մնացականյան
prev Նախորդ նորություն

Եվրոպական երկրներում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է

2018-2019 թվականներին եվրոպական պետություններում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 25 տոկոսով: Այս մասին տեղեկացնում են Միգրացիոն ծառայությունից:


Հրապարակվել է Միգրացիոն ծառայության «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» պարբերականի 2020թ. համարի Ա մասը՝ «ՀՀ քաղաքացիները միջազգային պաշտպանության Եվրոպական համակարգում»։ Ըստ այդմ, ընդհանուր առմամբ, 2019թ-ին Եվրոպական միության անդամ 28 պետություններում և Եվրոպական ազատ առևտրի ընկերակցության անդամ 4 պետություններում ապաստան է հայցել 740,865 անձ, որից 674,855-ը կամ 91.1%-ը եղել են առաջին անգամ ապաստան հայցող։ Եվրոպայում ապաստան հայցած անձանձ ընդհանուր թվաքանակում ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 4,360 անձ կամ 0.6%, առաջին անգամ ապաստան հայցածների թվաքանակում՝ 3,530 անձ կամ 0.5%:


ՀՀ քաղաքացիների կողմից 2019թ-ին ԵՄ և ԵԱԱԸ անդամ պետություններում ամսական միջինը ներկայացվել է 363 ապաստանի հայց, որից 294-ը ապաստանի առաջին հայց։ 


Եվրոպական երկրներում 2019թ-ին միջազգային պաշտպանություն հայցող ՀՀ քաղաքացիների հիմնական նշանակակետ ուղղությունները եղել են Ֆրանսիան և Գերմանիան։ Ապաստանի հայցերի 71.4%-ը և առաջին հայցերի 72.4%-ը բաժին է ընկնում հենց այս պետություններին։ Միայն Ֆրանսիայում ներկայացվել են ապաստանի հայցերի 43.9%-ը և առաջին հայցերի 46.2%-ը:


Նշվում է, որ 2009-2019թթ. տասնամյակում Եվրոպական պետություններում միջազգային պաշտպանության հայց է ներկայացրել 61,610 ՀՀ քաղաքացի՝ տարեկան միջինը 6,161 հայց։ Ամենամեծ թվով հայցերը ներկայացվել են 2016թ.: Ապաստանի հայցերի թիվը մեծ է եղել նաև 2011թ., երբ նախորդ տարվա համեմատ հավելաճը կազմել էր
21.7%: Նույն ժամանակահատվածում տարվա ընթացքում ներկայացված ապաստանի առաջին հայցերի հանրագումարը կազմում է 51,175՝ տարեկան միջինը 5,118 առաջին անգամ ապաստան հայցող։ Ամենամեծ թվով առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների ցուցանիշը գրանցվել է 2016թ.:


Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: 


Нет описания фото.


 


 

ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալը կրճատվել է 15.9%-ով, ԱՄՆ-ից՝ աճել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն