23.11.2024
Արշավիր Ղարամյանը Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատման դիմում է գրել
prev Նախորդ նորություն

Հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա. Մնացականյան

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են: Այս մասին ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:


Նաա շեշտել է, որ այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար:


«Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում»,- հայտարարել է Մնացականյանը: