23.01.2025
Զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանային վստահության մթնոլորտի ամրապնդմանը. ԱԳՆ
13.03.2019
Զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանային վստահության մթնոլորտի ամրապնդմանը. ԱԳՆ

Այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակվողական բնույթի լայնածավալ զորավարժությունների իրականացումը՝ առանց համապատասխան ծանուցման, որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ու վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:  Նրա խոսքով, վստահությունն ու անվտանգությունը տարածաշրջանում ԵԱՀԿ ղեկավարության առաջնահերթ գործառույթներն են: Այս կոնտեքստում նա նշեց, որ երեք տարում սա ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցն է տարածաշրջան և իր մեջ քաղաքական կարևոր ազդակ է պարունակում. «Այս այցը կարևոր ազդակ է այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման հետևանքով տարածաշրջանում փակվել են ԵԱՀԿ դաշտային առաքելությունները և նվազագույնի է հասցվել Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացվածությունը»,- նշեց Մնացականյանը։ Նշենք, որ մարտի 11-ից ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում են անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, մինչեւ 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա: