6.06.2025
Մեր խաղաղապահները վստահելի և արհեստավարժ գործընկերոջ համբավ ունեն. ՊՆ խոսնակ
prev Նախորդ նորություն

Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Ռումինիայի հարցերով համազեկուցող

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։ Այս մասին Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է Facebook-ի իր էջում:


«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում հանձնաժողովի կողմից նշանակվել եմ Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։ 


Ռումինիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը»,- գրել է պատգամավորը:


 


 

Կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր. Փաշինյանի կոչը
Հաջորդ նորություն next
 ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին
05.06.2025
ԱՊՀ գագաթնաժողովը կկայանա Դուշանբեում հոկտեմբերի 10-ին