ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը
ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը։ Այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում գրառման մեջ։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով խորհրդատվական կարծիքը: ՄԻԵԴ -ը հստակ վերահաստատել է հետադարձ ուժի արգելքի և օրենքի որոշակիության ստանդարտները: Ակնհայտ է դառնում, որ ինչպես գործի սկզբից պնդում էին փաստաբաններն ու անկախ փորձագետները, ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը, որն իրադարձությունների պահին գոյություն», - ասված է հայտարարության մեջ։
VERELQ-ն ավելի վաղ հայտներ էր, որ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն անդրադարձել է ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքին՝ նշելով, որ փաստաբանական թիմի բազմաթիվ դիրքորոշումները հաստատվել են ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքի միջոցով։