Վերաքննիչ դատարանը մերժել է գաղտնալսման առթիվ հարուցված գործով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը: Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խումբը: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մհեր Արղամանյանի, մերժել է ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով տուժող ճանաչելը մերժելու որոշումների դեմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից բերված բողոքը: