24.11.2024
Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ կապերն ապագայում ևս կխորանան և կզարգանան. Գախարիա
prev Նախորդ նորություն

Ծայրահեղ ծանր է 55 քաղաքացի. նախարար

Ունենք ծանր վիճակում գտնվող 440 պացիենտ, ծայրահեղ ծանր՝ 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Կիրակի օրը քիչ թեստ է արվել, քանի որ ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել ամբողջական ծանրաբեռնվածությամբ: Բացի դրանից, դրանք պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի որակյալ արդյունքներ լինեն»,- բացատրեց նա, թե ինչու է քիչ թեստ արվել: