Բուժաշխատողներն ԱԺ-ում են. թեստավորում են COVID-19 ախտորոշվածի կոնտակտավորներին
Այսօր՝ հունիսի 1-ին, Ազգային ժողով են ժամանել բուժաշխատողներ, որոնք թեստավորում են կորոնավիրուսային հիվանդություն ունեցող ԱԺ աշխատակիցներից մեկի կոնտակտավորներին:
Այդ մասին հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, գրում է news.am-ը: «ԱԺ մեկ աշխատակցի մոտ մի քանի օր առաջ կորոնավիրուս է ախտորոշվել, եւ այսօր բուժաշխատողմները եկել են նրա կոնտակտավորներին թեստավորելու», - ասել է Գալստյանը:
Armlur.am-ն էլ հայտնում է, որ ԱԺ-ում թեստ է հանձնում ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով նախօրեին շփվել էր վարչապետի ընտանիքի հետ, սակայն Տիգրան Գալստյանը հերքել է այդ տեղեկությունը:
VERELQ-ը հայտել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքի բոլոր անդամները վարակվել են կորոնավիրուսով: Փաշինյանի խոսքով, որևէ ախտանշան չի ունեցել, բայց քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային՝ որոշել է թեստավորվել և թեստը դրական է եղել: Դրանից հետո թեստավորվել են ընտանիքի բոլոր անդամները և դարձյալ դրական պատասխան.