Գյումրիում մարտի 8-ին ՌԴ քաղաքացուն դանակահարելու միջոցով մարմնական ծանր վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 1990 թվականին ծնված բնակիչ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ մարտի 8-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Վիրավորը Ռուսաստանի Դաշնության 22-ամյա քաղաքացի Ռաջան Կաժիմիրովն է: Վերջինս ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում: