19.04.2025
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են. pastinfo
prev Նախորդ նորություն

Կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել. խոսնակ

Քրեակատարողական հիմնարկներում միշտ էլ տեղաբաշխման գործընթացներ են իրականացվում, և մամուլում հրապարակված տեղեկության մեջ որևէ արտասովոր բան չկա: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:


«Եթե մտահոգությունը ՔԿհ-ներում պահվող անձանց առողջությանն է վերաբերում, ապա այս պահի դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել»,- շեշտեց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են, քանի որ առկա է կորոնավիրուսի տարածման վտանգ։


Հիշեցնենք նաև, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում: Ավելի վաղ նա վիրահատվել էր:


 

Հիմնական ուշադրությունը կենտրոնացնել պարենային անվտանգության խնդիրների վրա. Հարությունյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար