10.07.2025
Կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել. խոսնակ
prev Նախորդ նորություն

Հիմնական ուշադրությունը կենտրոնացնել պարենային անվտանգության խնդիրների վրա. Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Երևանում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ զրուցակիցները նախ շնորհավորել են միմյանց տոնական օրվա առթիվ, ապա աշխատանքային քննարկման ձևաչափով անդրադարձել ֆինանսական ու տնտեսական ոլորտներում առկա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու քայլերին և կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակում միասնական ջանքերով նոր գործողությունների իրականացմանը:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել պարենային անվտանգության խնդիրների վրա, քանի որ նետված մարտահրավերի հաղթահարմանը միտված համաշխարհային պայքարի ավարտը շարունակում է անորոշ մնալ:

Հայաստան է հասել շարժական մամոգրաֆը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ