23.01.2025
Youtube-ն արգելափակել է «5-րդ ալիքի» կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը. ռեժիսոր
08.03.2019
Youtube-ն արգելափակել է «5-րդ ալիքի» կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը. ռեժիսոր

Youtube-ն արգելափակեց «5-րդ ալիքի» (Ararat TV) կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ռեժիսոր Արա Շիրինյանը: Նա նշել է, որ ֆիլմը արգելափակվել է հեղինակային իրավունքի խախտման հիմքով (կադրերի գողություն): Հիշեցնենք, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարություն էին տարածել՝ իրենց վրդովմունքն արտահայտելով «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման եւ «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ: «Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման եւ դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից եւ մեղսակցությունից»,- նշել էին հարազատները: Այս ֆիլմում նկարահանվել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը. նա սակայն չի կարողացել հիշել՝ իր խոսքերը ֆիլմում մոնտաժվե՞լ են, թե՝ ոչ: