19.04.2025
Ինչպե՞ս է կազմակերպվում կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժումը. ԱՆ
prev Նախորդ նորություն

Մոսկվա-Երևան, Մինսկ-Երևան-Մինսկ. քաղավիացիան՝ առաջիկա չվերթների մասին

Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):


Ինչպես հայտնում են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, մայիսի 30-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):


«Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- հորդորում են Քաղավիացիայի կոմիտեից:


 

Արթուր Ալեքսանյանն աշխարհի լավագույն ըմբիշների թվում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար