20.04.2025
Հանգստյան օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ
prev Նախորդ նորություն

Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական խոսք է հրապարակել Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ։


«Սիրելի՛ հայրենակիցներ,


Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:


Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը. անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, հայ ազգի հերոսական կերպարի արտացոլում, նոր փորձություններին որպես պետականորեն կազմակերպված ազգ դիմագրավելու մեկնարկ, նոր սկիզբ։


Պարույր Սևակն ասում էր. «․․․սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»։


Իմ խորին համոզմամբ, նշվածը ոչ միայն անցյալը ճանաչելու, այլև փառահեղ անցյալի գիտակցմամբ ու նշանավորմամբ ներկան ստեղծելու ու ապագան կերտելու մասին է։ Ապագա, որը պիտի լինի մեր ժողովրդինը՝ լուսավոր, միասնական և հզոր հայրենիքով, ամուր պետականությամբ։


Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանի Հանրապետությունը»։

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են. pastinfo
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար