23.11.2024
Օրվա նշանակությունը բացառիկ է Հայաստանի պատմության մեջ. Գերմանիայի դեսպան
prev Նախորդ նորություն

Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան

Տևական ժամանակ Վերին Լարսի անցակետում գտնվող, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում գրանցված 70 ՀՀ քաղաքացիներ, մայիսի 28-ին ժամը 13:20-ին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 3 ավտոբուսներով ուղևորվել են դեպի Հայաստան։ Այս մասին ասված է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածած հայտարարության մեջ։


«Հարկ է նշել, որ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով։ Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է»,- նշված է հայտարարության մեջ: