15.04.2025
Վերին Լարսում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան
prev Նախորդ նորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել.


«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝


Հաստատել «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2020 թվականի մարտի 25-ի ՀՕ-174-Ն և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մարտի 25-ի ՀՕ-175-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի», - ասված է որոշման մեջ:

Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն պահվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում վատ պայմաններում
Հաջորդ նորություն next