24.11.2024
Դենդրոպարկում 10 հազարից ավելի քաղաքացի է եղել. ոստիկանները խստացրել են հսկողությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք և յոթ մահ

Մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած, 127-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 57081 թեստավորում:


Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսպիսով ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 251 նոր դեպք և 20 առողջացած։


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:


Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 48 է: