Հայաստանում հուլիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 162 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227111 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1257724 վերջին մեկ օրում` 4700 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 3315 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 54-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 218128 անձ` վերջին մեկ օրում 106 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4558 է: