Կառավարության այսօրվա նիստում որոշեց Հայաստանից կոնյակի սպիրտ արտահանողներին վերադարձնել պետական տուրքի գումարը։ Նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կոնյակի սպիրտի վրա տուրք է սահմանված։ «Նախորդ տարի մենք խաղող մթերումը կարողացանք ի վերջո կազմակերպել, չնայած ընկերությունները արտաքին շուկաներում պրոբլեմներ ունեին», - ասաց նա։ Ըստ այդմ, համաձայն վարչապետի խոսքերի, որպեսզի այս տարվա մթերումները «նույնպես կարողանանք պատշաճ ձևով կազմակերպել, պիտի խթանենք, որպեսզի կոնյակի սպիրտն արտահանվի»։ «Եվ այս որոշումը կապված է նաև դրա հետ», - ասաց նա։