Փետրվարի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 937 դեպք, որոնցից 159 577 -ն` առողջացած, 3 114-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4467 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 659 749 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2357 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 211 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և մահվան 5 դեպք: