7.06.2025
ՀՀ ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր
prev Նախորդ նորություն

Ժամը 00:00-ից սկսած Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհահատվածում կտեղադրի մաքսակետ. ԱԽՔ

Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից, ժամը 00:00-ից սկսած ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքասային հսկողության գործառույթներ՝ տեղադրելով մաքսակետեր: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


"Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, ճանապարհի այդ հաատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր: Այդ աշխատանքները նախապես արդեն սկսել ենք",- հավաստիացրեց ԱԽ քարտուղարը:


Գրիգորյանը նաև նշեց, որ արդեն պատրաստ է Տաթև-Կապան ճանապարհը, այնպես որ "անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք": Այլընտրանքային ճանապարհը, շեշտեց նա, պատրաստ է:


 


 

Ադրբեջանի ՊՆ պնդումը, թե 60 հայ զինծառայող շրջափակման մեջ է ընկել ապատեղեկատվություն է. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին