Պետք է կարողանանք այս նոր իրավիճակում գնահատել այն հնարավորությունները, որ կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում, որից հատված է տեղադրել Facebook-ի իր էջում: «Մյուս կողմից պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ՀՀ կենսական շահերի հաշվին, այլ հակառակը՝ պետք է այդ գործընթացում կարողանանք լիարժեք պաշտպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը՝ իհարկե նաև պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության»,- գրել է նա։ Տեսանյութն այս հղումով: