23.11.2024
Նախատեսվում է առաջիկայում ձեռք բերել թթվածնային ևս 4 կայան. քննարկում ԱՆ-ում
prev Նախորդ նորություն

Պետք է կենտրոնանալ պետության զարգացման համար լոկոմոտիվ հանդիսացող ոլորտների վրա. նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին:


Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Նատիա Նացվլիշվիլիին՝ Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՄԱԶԾ-ի հետ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի և առավել կամրապնդվի:


Նատիա Նացվլիշվիլին նշել է, որ հաճելի է աշխատել մի երկրում, որի հետ ՄԱԶԾ-ն ամուր գործընկերային հարաբերություններ ունի:


Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու Նատիա Նացվլիշվիլին մտքեր են փոխանակել համագործակցության ուղղությունների շուրջ: Ընդգծելով, որ յուրաքանչյուր փոխգործակցություն պետք է միտված լինի ապագային՝ նախագահ Սարգսյանը կարևորել է մեր երկրի համար մեծ ներուժ ունեցող ոլորտների զարգացումը: «Հայաստանի նման երկրները պետք է կենտրոնանան պետության հետագա զարգացման համար լոկոմոտիվ հանդիսացող ոլորտների վրա»,- նշել է նա՝ մասնավորապես առանձնացնելով գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների բնագավառները:


Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ճիշտ թիրախավորված ծրագրերի իրականացումն իրապես մեծ ազդեցություն կունենա երկրի զարգացման համար, ինչպես նաև կարևորել են հետագա արդյունավետ փոխգործակցությունը: