Զարուհի Մաթեւոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Զարուհի Մաթևոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,-ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ: