«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի մասնակիցները երթ են սկսել Երևանի կենտրոնական փողոցներով դեպի կառավարության շենք։ «Մենք սկսում ենք երթ, կանցնենք Սայաթ-Նովա փողոցով, կառավարության շենքի մոտով, մենք նրանց ասելու բան ունենք և հետ կվերադառնանք», - խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտնեց «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդներից, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը: Նա նաեւ նշել է, որ ցուցարարները հետագայում կարգելափակեն խորհրդարանի շենքին հարող Բաղրամյան պողոտան եւ Դեմիրճյան փողոցը: