17.04.2025
ՀՀ-ից Ադրբեջանին հուշում են, որ պետք է վճարներ գանձել ՀՀ բնակիչներից. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթերը կիրականացվեն հունվարի 20-ից

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թ. հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։


Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» և «Գեղասահքի ֆեդերացիա» ՀԿ-ներին 2022 թ. ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին, «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա» ՀԿ-ին՝ մինչև 23 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը, «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» ՀԿ-ին՝ աշխարհի առաջնությանը, իսկ «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» ՀԿ-ին՝ վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների մինչև 18 տարեկան տղաների առաջնության ընտրական 1-ին փուլին նախապատրաստվելու և մասնակցելու նպատակով լրացուցիչ գումար տրամադրելու նպատակով:


Ըստ այդմ, առաջարկվում է նվազեցնել մի շարք ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները: Մասնավորապես, առաջարկվում է նվազեցնել «Երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ» միջոցառումից 10794,6 հազար դրամ։ Գումարն առաջացել է դրամաշնորհային և գնման պայմանագրերի կնքման արդյունքում գոյացած տնտեսումներից։


 

Պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկը փոխվել է․ ԱՆ
Հաջորդ նորություն next
 Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ
17.04.2025
Տեղի կունենա հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ