8.04.2025
Սյունիքում կիրականացվի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր
prev Նախորդ նորություն

Սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն անթույլատրելի և անընդունելի է. ՀՀ նախագահ

Անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության սահմանների, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության, մեր քաղաքացիների կյանքի, նրանց ազատ եւ անվտանգ տեղաշարժի եւ բոլոր այլ հիմնարար իրավունքների նկատմամբ։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։


«Ցանկացած ոտնձգության դեպքում համապատասխան պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները եւ օգտագործել բոլոր հնարավորությունները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ նրա սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու համար»,- գրել է նա։

Հումանիտար լրջագույն խնդիրներ են առաջ եկել ադրբեջանական անօրինական արարքներով. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս