Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ, Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին լուրեր տարածվեցին, թե Արմեն Գրիգորյանը նշանակվելու է ԱԳ նախարար: