24.11.2024
Ռուս խաղաղապահների հետ փոխգործակցության սկզբունքով քայլերն են նախատեսվում. ԱՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Առաջարկվում է հստակեցնել Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի լիազորությունները

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով հստակեցվում են հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումներին վերաբերող կարգավորումները:


Ըստ էության քննարկման կարիք չունեցող հարցերի պարագայում կարգավորման գործընթացի առավել օպերատիվ եւ արդյունավետ կազմակերպման նպատակով նախատեսվել է գրավոր քվեարկությամբ հանձնաժողովի որոշումների ընդունման հնարավորությունը եւ կազմակերպման ընդհանուր կարգը, որի մանրամասները կսահմանվեն հանձնաժողովի կողմից: Ամրագրվել են նաեւ բանավոր որոշումների ընդունմանն առնչվող կարգավորումներ: Նշվել է նաեւ, որ նախագծերի ընդունումն ուղղված է հանձնաժողովի հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության սահմանադրաիրավական մանդատն իրագործելու կարողությունների բարելավմանը:


Օրենսդրական փաթեթը հանձնաժողովի որոշմամբ կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: Պատգամավորները դրական եզրակացություն են տվել նախագծերի փաթեթին: