4.10.2024
Սյունիքը, Սևանը, Տավուշն ու Երևանը. սա է խաղաղության դարաշրջանի գինը
prev Նախորդ նորություն

Արցախի քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում. ՄԻՊ

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում։


"Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է, որ ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։

Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում",- ասված է Արցախի ՄԻՊ հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։


Նշենք, որ նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրն է նետել նռնակը ադրբեջանցիների ուղղությամբ: 


 


 

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք է գրանցվել. 2 մարդ մահացել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում