Հնարավոր են զանգեր և նամակներ կասկածելի համարներից. Ucom և Viva-MTS
Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորները հանդես են եկել հայտարարություններով, որոնք ներկայացնում ենք ստորև:
UCOM
"Սահմանում ծավալված իրադրության համատեքստում թշնամին օգտագործում է խուճապ տարածելու բոլոր միջոցները՝ հորդորելով անջատել էլեկտրոնային SIM-քարտերը, իրար փոխանցել «հույժ կարևոր» լուրեր և նմանօրինակ գործողությունների դիմել։
Հորդորում ենք լինել զգոն, չտրվել թշնամու սադրանքներին, անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները։
Որևէ պարագայում չի կարելի տարածել զինված ուժերի և զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ։
Չի կարելի տարածել կասկածելի, չճշտված լուրեր, ասեկոսեներ։
Օգնենք ինքներս մեզ, այլ ոչ թշնամուն":
Վիվա-ՄՏՍ
"Հարգելի բաժանորդներ
Այս գրառումը կանխարգելիչ նպատակ ունի։
Խնդրում ենք լինել զգոն․
1. Հնարավոր են զանգեր և նամակներ կասկածելի համարներից ու օգտահաշիվներից։ Հորդորում ենք անտեսել դրանք և ոչ մի դեպքում ետ զանգեր չկատարել։
2. Հորդորում ենք ոչ մի դեպքում չնկարահանել ու համացանցում չզետեղել զինված ուժերի/զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր։
3. Հորդորում ենք զերծ մնալ կասկածելի հրապարակումների ու չճշտված լուրերի տարածումից՝ անհարկի խուճապ չհարուցելու համար։
4. Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին":