24.11.2024
Ելնելով ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից ՀՅԴ ՀԳՄ-ն հրատապ նիստ է գումարել
prev Նախորդ նորություն

Այս պահին Գլխավոր շտաբը խնդիրները լուծելու փոխարեն խնդիրներ է ստեղծում. Բաբայան

«Լայնամաշտամբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ այս պահին չեմ տեսնում: Թշնամին պրովակացիոն քայլերով փորձում է երկու խնդիր լուծել` հասնել «միջանցք» կոչվածին եւ պարտադրել խաղաղության պայմանագիր տարածքային ամբողջականություն ճանաչելով: Այս երկու խնդիրներն է ուզում լուծել թշնամին», - «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը, ասաց ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, հավելելով.


"Ես կառաջարկեի, որ մեր Պաշտպանության նախարարությունը եւ Գլխավոր շտաբը իրոք լուրջ մասնագիտական վերլուծություն անեն, եթե չգիտեն, թե ինչ է պետք անել, թող դիմեն, մենք պատրաստ ենք հանուն մեր պետականության կանգնել մեր երկրի կողքին: Թե չէ այս պահին մեր Գլխավոր Շտաբը խնդիրները լուծելու փոխարեն խնդիրներ է ստեղծում":