«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը վերաբացվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Ըստ նրա՝ վերաբացումը պայմանավորված է համաճարակային իրավիճակով: «Առողջապահության նախարարությունը, երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով, վերաբացեց շուրջ 250 մահճակալ ունեցող «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղը», - գրել է Դերձյանը: