Հայաստանում օգոստոսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք, առողջացել է 191 մարդ: Գարնցվել է 3 մահվան դեպք: Մեր օրում կատարվել է 4458 թեստավորում, այսինքն՝ դրական է ախտորոշվել կատարված թեստերի 3,1 տոկոսը: Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 297 դեպք, որոնցից 221 407-ն` առողջացած, 4653-ը` մահվան ելքով: «Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 396 508 թեստավորում», - հայտնում են նախարարությունից: